Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես Դավիթ Ենգոյանս, սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանում: Մասնակցել եմ բազմաթիվ հետաքրքիր ու ուսուցողական ճամփորդությունների: Մասնակցել եմ մայրենիի, մաթեմատիկայի, ռուսերենի, անգլերենի ֆլեշմոբերին։ Ֆլեշմոբերին շատ հավես է մասնակցել։ Ես բլոգս ինքնուրույն եմ վարում, չնայած համակարգչիս հետ երբեմն խնդիր է լինում եւ մայրիկս օգնում է։ Այս ամիսների ընթացքում մաթեմատիկայից սովորել եմ ավելի բարդ խնդիրներ լուծել, սկսել եմ ռուսերեն վարժ կարդալ, անգլերեն ավելի լավ եմ հասկանում։ Սովորել եմ լուսնի, աստղերի, արեւի, ձյան մասին, սովորել ենք մարդու զգայարանների մասին։ Կարդացել եմ Arthur’s great big Valentine գիրքը անգլերեն լեզվով: Արձակուրդին նոր գիրք պիտի կարդամ։  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով