Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես Դավիթ Ենգոյանս, սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանում: Մասնակցել եմ բազմաթիվ հետաքրքիր ու ուսուցողական ճամփորդությունների: Մասնակցել եմ մայրենիի, մաթեմատիկայի, ռուսերենի, անգլերենի ֆլեշմոբերին։ Ֆլեշմոբերին շատ հավես է մասնակցել։ Ես բլոգս ինքնուրույն եմ վարում, չնայած համակարգչիս հետ երբեմն խնդիր է լինում եւ մայրիկս օգնում է։ Այս ամիսների ընթացքում մաթեմատիկայից սովորել եմ ավելի բարդ խնդիրներ լուծել, սկսել եմ ռուսերեն վարժ կարդալ, անգլերեն ավելի լավ եմ հասկանում։ Սովորել եմ լուսնի, աստղերի, արեւի, ձյան մասին, սովորել ենք մարդու զգայարանների մասին։ Կարդացել եմ Arthur’s great big Valentine գիրքը անգլերեն լեզվով: Արձակուրդին նոր գիրք պիտի կարդամ։  

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, Ձմեռ պապիկ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես ուզում եմ, որ բերես խաղաղություն մեր երկրին։ Ձմեռ պապ, ես անհամբեր սպասում եմ ամանորյա հրաշքին։ Ուզում եմ, որ բոլոր երեխաները ստանան իրենց երազած խաղալիքները։ Ուզում եմ, որ բոլոր երեխաներն իրենց տանն ունենան մեծ և գեղեցիկ տոնածառ։ Թող բոլորը Նոր տարին ուրախ դիմավորեն։