Իմ սիրած հերոսը

Իմ սիրած հերոսը հենց անխելք մարդն է։ Նրանից շատ բան կարելի է սովորել։ Պետք է բաց չթողնել քեզ տրված հնարավորությունը։ Անխելք մարդու սխալն այն էր, որ նա երկար չէր մտածում և ճիշտ որոշում չէր կարողանում կայացնել։ Ցավոք, մի խելացի ընկեր էլ չուներ, որ իրեն ճիշտ ճանապարհ ցույց տար։

Ամենահզորը

Աշխարում ամենահզորը արևն է։ Այն մեծ վիթխարի գունդ է և լուսավորում է ամբողջ երկրագունդը։ Առանց արևի չի կարող կանաչել ոչ մի տերև և չի կարող ապրել բնությունը ։ Առանց արևի ջերմության երկիրը միշտ խոնավ կլիներ , մանրէները կբազմանային ու երկրի վրա շատ հիվանդություններ կլինեին։ Արևը նաև մարդու

օրգանիզմում առաջացնում է երջանկության հորմոնը և մարդիկ ժպտում են։ Առանց արևի մարդիկ տխուր կլինեին։